Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Ճապոնիայում արտադրվել է ճարպերը հալեցնող սուրճ

Ճապոնիայում արտադրվել է ճարպերը հալեցնող սուրճ

Ճապոնական Kao Japan ընկերությունն արտադրել է սուրճ, որի օգտագործումը օգնում է նիհարել: Ինովացիոն ըմպելիքի արդյունավետությունը հաստատել են հետազոտությունները՝ հաղորդում է Kedem-ը: 

 

Որպեսզի սուրճը ունենա նման ազդեցություն, դրա հատիկները բովում են երկուսուկես անգամ ավելի երկար, քան սովորական սուրճի հատիկները: Դրա հաշվին արտադրվում է ավելի շատ քանակությամբ քլորոգեն թթու: Օքսիդները նվազեցնելու համար, որոնք առաջանում են հավելյալ բովման հետևանքով, կիրառվում է հատուկ nanotrap տեխնոլոգիա: 

 

12 շաբաթվա ընթացքում հետազոտման ենթարկված անձինք նոր սուրճի օգտագործման հետևանքով կորցրել են միջինը 1.5 կգ: 

 

Փորձին մասնակցել են ճարպակալմամբ տառապող 109 տղամարդ ու կին: Ընդ որում՝ օրական 185 մլ սուրճ օգտագործելով՝ փորձերի մասնակիցների 25%-ը քաշի նվազման մասին հայտնել էր 4 շաբաթ անց, 51%-ը՝ 7 շաբաթ անց, իսկ 72%-ը՝ 12 շաբաթ հետո: 

 

Արտադրողները ենթադրում են, որ նոր արտադրանքի գինը կկազմի 1 տարայի դիմաց՝ 1.60 դոլար:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ